Պահպանիր մեզ չարի հարվածներից, Տեր իմ,
Տուր խաղաղությամբ անցնել այս ուղին:
Երազիս աղավնին նստել էր 
պատուհանագոգին,
Հետո վերածվեց երկաթյա գավազանի, 
ՈՒ Տերն ինձ ասաց` 
պատերազմիր այս գործիքով:
Լուսավորիր ինձ, Տեր իմ, 
այդ անելու համար, 
Գործիքն ի տեղի ու ի ժամանակի 
 գործածելու համար,
Չարի գործերը խափանելու համար: